Loading...

Articles

Պարզաբանում

10:25, Wednesday, 12 December, 2012
Պարզաբանում

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի` 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի մասին հայտարարության

Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որոնցից մեկը թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա Հայաստանի հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների վրա և բխում է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» ԵԽ կոնվենցիայի և այլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ:

Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն իրականացվել է երեք Ազգային ծրագրերով` 2004–2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային ծրագիրը, որի մշակման աշխատանքմերը մոտենում են ավարտին:

ՀՀ պետական բյուջեից ֆինասավորվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և շարունակական է: Ծրագրի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, ինչը նախատեսվել է 2007-2009թթ. և 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում:

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպության հետ, 2009 թվականից, համաֆինասավորման եղանակով` համաձայն կողմերի միջև ստորագրված պայմանագրի:

Նշված ժամանակահատվածում «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպությունը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է հիմնական ծախսերը և պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե:

Այսպես. 2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16, 4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25, 966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին ` 32.874.00 (օգտագործվել է 6, 624, 000.0) և 2012թթ.` 6, 624, 000.0 (օգտագործվել է): 2013թ. ծրագրի համաֆինանսավորման գումարի չափը որոշվել է` նկատի ունենալով վերջին տարիների փաստացի ծախսերը:

Հարկ է նշել, որ «Ամքորը» 2012 թվականի մայիսին նամակով դիմել է նախարարություն` պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու և ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է թրաֆիկինգի զոհերին աջակցության ծրագիրը և առաջարկում է կարծիք հայտնելուց առաջ ուսումնասիրել ծրագրի անհրաժեշտությունը, նպատակը և արդյունքները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5147 | 0 | 0
Facebook