Loading...

Articles

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Բուլղարիայում մասնակցել է ՄԱԿ-ի նախարարական համաժողովին

17:11, Thursday, 22 November, 2012
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Բուլղարիայում մասնակցել է ՄԱԿ-ի նախարարական համաժողովին

2012թ. նոյեմբերի 21-ից 22-ը ՀՀ պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ Սոֆիայում մասնակցել է «Վերջ տալ մինչև երեք տարեկան երեխաներին հաստատություններ տեղավորելուն» խորագրով նախարարական համաժողովին, որի նպատակն էր քննարկել 0-3 տարեկան երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելու բացասական հետևանքները, հնարավոր կանխարգելիչ ուղիներն ու միջոցառումները, ոլորտում առկա միջազգային լավագույն փորձն ու ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի կողմից առաջարկվող լուծումները:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` ներկայացնելով Հայաստանում այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները:

Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաև Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության մասին 2012թ. ստորագրված միջգերատեսչական միջազգային համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև միգրացիայի կանոնակարգման և քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ երկու նոր երկկողմ պայմանագրերի ստորագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Բուլղարիայի նախարարի հրավերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Բուլղարիայի «Մարդկային ռեսուրսների և տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն»: Կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման համար Բուլղարիայի կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6198 | 0 | 0
Facebook