Loading...

Articles

Չկաս . . . ♥

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
20:08, Monday, 10 December, 2012
Չկաս . . . ♥

Դու չկաս... Այո՛, չկաս արդեն... Չկաս իմ ներկայի և ոչ մի էջում... Կարծում էի՝ աշունն է խլել քեզ ինձնից, ինչպես ծառի ճյուղից է պոկում տերևը քամին, բայց ո՛չ... Տխուր ես, ինչո՞ւ... Մի՞թե ինքդ չցանկացար մենակ մնալ, մի՞թե դու չէիր, որ հոգնել էիր լռությունիցս... Դու էիր... Իսկ իմ լռությունն ավելի խոսուն պետք է լիներ քեզ համար, ավա՜ղ... Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ էիր ուզում՝ սե՞ր, թե՞ ուղղակի երեխայական խաղ... Հիմա ստիպված ես մենակ մնալ՝ դու էիր ցանկանում... Իսկ ինձ «երեխա» անվանելով փորձում ես մեղքիդ չափը փոքրացնես, զուր է... Կմեղադրես ինձ, որ այդպես այդքան հեշտ թողեցի քեզ՝ մեղադրի՛ր... Ես քեզ հասկանալու հնարավորություն եմ տվել՝ հեռանալով...

Հուսով եմ՝ հիշում ես այն օրերը, որ անկախ տվածդ ցավից ես ներել եմ քեզ, ներել ու սիրել ինքնամոռաց... Անցան, էլ չսպասես այդ օրերի ետ գալուն՝ մեկ է չեն գա... Ուղղակի հիշիր անցած օրերը, երբ կողքիս էիր, երբ ամեն մի երազանքս քեզ հետ էի կապում, քեզնով էի ապրում և փորձիր զգալ ու հասկանալ այն ցավի խորությունը, որ դու տվել ես ինձ՝ քո անորոշ լինելով, չզգալով... Մի բան է ուզում սիրտս՝ հասկացիր ինքդ քեզ... Ետ նայիր մի պահ, ոչ թե ինձ ետ բերելու, ինձ «ԿՆԵՐԵՍ» ասելու, այլ կորցրածդ զգալու համար... Ետ նայիր ու տես, որ քո պատկերացրած «երեխան» էլ չկա, որ հավատում էր ամեն հեքիաթային խոսքի... Անիրական հույսերս, անիրասկան մնացին այդպես էլ ու սերս, որ քեզ համար անիրական էր... Տես, ես նույնն եմ մնացել, իսկ դու...Հույսով եմ, որ Գտել ես մեկին, ով կերջանկացնի քեզ, ով կտա քեզ իրական սեր... ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...ԿԱՐՈՏԵԼ ԵՄ...

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
1
4936 | 3 | 1
Facebook