Loading...

Articles

ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ

23:42, Sunday, 13 July, 2014
     (Կլայեցի, Հռոմայեցի) (1290–1293)
    
    
     Ամենայն Հայոց կաթողիկոս 1290–ից: Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն:
     Ծն. թ. անհտ., Բարձր Հայքի Եկեղյաց գավառ, Խախ ավան:
     Մահացել է 1293–ին Կահիրե քաղաքում: Աճյունն ամփոփվել է տեղի ասորական վանքում:
     Մինչև կաթողիկոս դառնալը ուսանել, այնուհետև պաշտոնավարել է Հռոմկլա դղյակի կաթողիկոսարանում, որի հետևանքով ստացել է «Հռոմկլայեցի» մականունը: Այնուհետև դարձել է անապատական: Մատենագիրը նրան անվանում է «Այր լաւ եւ լի ամենայն առաքինութեաUբ»: Ստեփանոս Դ Հռոմկլայեցին դեմ է եղել կաթոլիկ եկեղեցու հետ մերձեցմանը, ուստի լատինամետ Հեթում ll թագավորը և Գրիգոր Անավարզեցի եպիսկոպոսը ջանացել են չեզոքացնել նրան իր նստավայր Հռոմկլայում, եկեղեցու առջև ծառացած խնդիրները լուծել են մայրաքաղաք Սիսում: Իսկ Կիլիկիայի Հայոց թագավորության դրությունը հետզհետե ավելի էր ծանրանում Եգիպտոսի սպառնալիքի պատճառով: Եգիպտոսի սուլթան Աշրաֆը, պարտության մատնելով խաչակիրներին, վճռեց գրավել նաև Կիլիկիան` այն դիտելով որպես Արևելքում քրիստոնյաների վերջին հենարան: Հեթում ll–ը պատվիրակներ ուղարկեց Հռոմի պապի, Անգլիայի և Ֆրանսիայի թագավորների մոտ` օգնություն ստանալու հույսով, բայց ապարդյուն: 1292–ի մարտի 15–ին եգիպտական զորքերը պաշարեցին Հռոմկլա դղյակը, որը 1150–ից եղել էր Հայոց կաթողիկոսանիստը: Թշնամին Հռոմկլայի դեմ գործադրեց պարսպակործան մեքենաներ և կարողացավ գրավել այն 1292–ի հուլիսի 28–ին` կոտորելով և գերեվարելով նրա բնակիչներին, ավերելով Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին և Ս. Փրկիչ եկեղեցիները, ինչպես նաև կաթողիկոսի ապարանքը:
     Գերեվարվեց նաև Ստեփանոս Դ Հռոմկլայեցին` Գրիգոր Լուսավորչի Աջի հետ միասին: Նրան դրել են երկաթե կապանքների մեջ, տարել նախ` Դամասկոս, ապա` Կահիրե, որտեղ մեկ տարի բանտի մեջ մնալուց հետո վախճանվել է 1293–ին:
     Կաթողիկոսական գահին Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցին:
    
     Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5893 | 0 | 0
Facebook