Loading...

Articles

Ընկերոջը սիրելու մասին (բարոյախրատական պատում)

18:48, Friday, 25 July, 2014
     Առաքյալ ու Եփեսոսի ավետարանիչ Սուրբ Հովհաննեսը մինչև խոր ծերություն ապրեց և աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին տանում նրան եկեղեցի: Եվ նրանց ժողովներում քանիցս միայն մի խոսք էր ասում և միայն այս էր հիշեցնում. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»: Իսկ եղբայրները, որոնք նրա հետ էին, զարմանալով, թե նույն խոսքն էր կրկնում, նրան ասացին.
     – Վարդապե՛տ, ինչո՞ւ ես նույն խոսքը
     մշտապես ասում:
     – Այն պատճառով, – պատասխանեց նա,
     – որ Տիրոջ պատվիրանն է, և թե միայն այդ կատարվի` բավական է:
    
     ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007 թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5471 | 1 | 0
Facebook