Loading...

Articles

ԱՍՏԾՈՒ ՆՎԻՐՅԱԼԸ. Իրական պատմություն

18:50, Friday, 25 July, 2014
     Այդ կիրակին Գոռն իր կյանքում չի մոռանա: Ամառային շոգ օր էր: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Գոռն իրեն վատ զգաց, շատ տոթ էր, ինքն էլ քաղցած եկել էր և Սուրբ Հաղորդությունընդունել: Հետո, երբ բացեց աչքերը, արդեն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռքերում էր: Գոռի մայրը ժպտաց. «Գիտեի, որ արագ ուշքի կգաս, չէ որ եկեղեցում ես, Տեր Հոր գրկում»: Գոռն էլ իր բարի ու անմեղ աչքերով ժպտաց Տեր Հորը, ջուր խմեց և հետո ասաց, որ Սուրբ Հաղորդությունը դեռ բերանում է: Տեր Հակոբը բացատրեց, որ երեխաները կարող են կիրակի առավոտյան մի բան ուտել, որ Սուրբ Հաղորդություն ստանան, Աստված կների, նաև թույլ է տալիս նրանց: Տեր Հակոբն ավելացրեց, որ կիրակի առավոտյան Ս;Պատարագին մասնակցելուց կարող են մի փոքր բան ուտել ոչ միայն երեխաները, նաև հղիներն ու հիվանդները: Գոռը լվացվեց, թարմացավ, հաց կերավ, այնուհետև` ժպտաց, Հիսուսի նկատմամբ ունեցած սերը նրան ուժ և կորով էր տվել…
    
     Օ.ՄԱԴԱԹՅԱՆ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6046 | 0 | 0
Facebook