Աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում: Եվ որքան էլ փորձենք անցյալն անեացնել մեր հորինած կանոններում, և որքան էլ փորձենք մենք անհոգ ձևանալ, և որքան էլ թաքցնենք մեր թախիծը անհուն, և որքան էլ փնտրենք ինքնատիրապետում այս անօրեն և այս նենգ աշխարհում միևնույն է ոչինչ չենք ստանա: Եվ նույնիսկ այս մոլորակում այն կատարյալ էակը, որ « կատարյալ»-ի կոչում ունի անզոր է շրջել և շրջանցել դառնությունը իր իսկ սրտի, եթե նույնիսկ շատ անգամներ մենք կարծում ենք, թե առաջ ենք մենք շարժվում, մոռացել ենք անցյալը մեր և անցյալի անհուն խորքում թողել ենք մենք մեզ տխրեցնող վատ հուշերն ու հուշարարին, միևնույն է անցյալը կա և այն երբեք չի հեռանա ապագայի հեշտ թվացող արահետից, և այն երբեք մեզ թույլ չի տա անեացնել իր գոյությունը մեզ հեշտ թվացող ճանապարհից:
Վերջաբանում կուզեմ նշել, որ չենք կարող ետ պտտել ժամանակը մեր կորցրած, և որպեզսի մենք չափսոսենք մեր իսկ գործած սխալները մեր կորցրած ժամանակում, պիտի ներկան չկորցնենք և փորձենք, որ մեզ պարգևած այդքան թանկ ու անուղղելի ժամանակը չկորցնենք . . .
ՇԱՀԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԱՄԵՆ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆԸ, ՔԱՆԶԻ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՎԵՐՋԻՆԸ...