Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Իմ պատկերացրած՝քո Աստվածուհին

15:44, Friday, 25 April, 2014
     Երբ որ հեռանաս, տա՛ր քեզ հետ սիրտս, առանց դրա էլ կարող եմ ապրել և գնալուց էլ ինձ չհարցնես՝ուզո՞ւմ եմ գնաս.եթե ուզում ես, ապա ետ պահել ես չեմ պատրաստվում: Այո՛, լինում են, լինում են դեպքեր, երբ սերը սրտում մարդիկ ատում են կամ էլ հոգնում են, ի՞նչ տարբերություն.երկու դեպքում էլ սերն այլևս ոչինչ չի փոխում: Եվ մի՛ մոռացիր՝քեզանից առաջ ոչ ոք չէր եղել իմ փոքրիկ սրտում.սիրտս անփորձ էր: Քեզանից հետո՝ո՛չ ոք չի լինի, քանի որ սիրտս արդեն փորձ ունի:
     Երբ ձեռքդ պարզես դու մեկ ուրիշին, չմոռանաս մի պահ երկնքին նայել, երդվել կապույտին, որ էլ չես ջարդի ուրիշի ներսում քեզ «պատկանելիքը»: Հետո կբռնես նրա ձեռքն ամուր, կնայես նրա խորունկ աչքերին ու կխոստանաս, որ այդ աչքերից արցունք չի կաթա նրա այտերին: Ու այդ օրվանից կհրաժարվես նկատել շուրջդ քայլող մնացածներին, բացի նրանից տեսնել մյուսների ժպիտն ու գեղեցկությունը.նա կդառնա քո «ամենա...» -ն: Այս աշխարհում նա քո մի աշխարհը կլինի, որի գունեղությունը քեզնից կախված կլինի: Նա այնքա՜ն գեղեցիկ է, նա նման է քեզ: Դուք հրաշալի զույգ եք...ես քո փոխարեն պատկերացնում եմ քո «Ատվածուհուն» , թեև դու ինձնից խլեցիր իմ «Աստծուն»:
     Պահպանի՛ր նրան: Նա քո փրկիչն է: Քեզ լրացնողը: Նա ինձ պես սիրում է քեզ, իմ չափ կարոտում: Պահպանի՛ր նրան, երբ որ գտնես իմ պատկերացրած քո «Աստվածուհուն»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3382 | 0 | 0
Facebook