Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Զրույց երջանկության մասին/համար

16:00, Thursday, 21 January, 2016
Զրույց երջանկության մասին/համար
     Վաղուց ձեռքս չեմ վերցրել գրիչը: Նա՞ է սկսել ինձնից վախենալ, թե՞ ես նրանից.չգիտեմ: Իսկ գուցե, երբ երջանիկ ես պարազապես ուզում ես վայելել ամեն վայրկյանը: Ստեղծագործելու, հասարակ մեկ տող գրելու համար շատ հաճախ կյանքի մի ամբողջ մեծ շրջան պետք է ապրել: Ես այդ շրջանն էի ապրում, ու այդ շրջանից մի ճշմարտություն էլ հասկացա՝ինչ հեշտ է երջանիկ լինել, երբ գիտես, թե ինչպես չլինել դժբախտ:
     Ժպտալ սովորելուց զատ երջանկությունը դա հոգեկան գունավոր աշխարհ է, ամեն ինչից տարբեր ու միաժամանակ ամեն ինչով լցված աշխարհ: Ու սխալ է կարծել, թե երջանկության մեջ չկա դժբախտություն.դժբախտություն է այն, որ որոշ ժամանակ հետո անգամ երջանկությունը դառնում է սովորական, ասենք՝ինչպես շնչելը, ուտելը, աչքերը թարթելը կամ սրտի զարկերը: Բայց սովորական չի նշանակում անկարևոր: Ու որպեսզի սովորենք գոյատևելուց առավել իսկապես ապրել, պիտի երբեմն փորձենք, օրինակ՝չշնչել կամ լինել դժբախտ: Այս ժամանակ ուղեղը կսկսի վերլուծել՝ինչ է իրեն հարկավոր, ու կսկսի գնահատել «սովորական» շնչելը կամ «սովորական դարձած» երջանկությունը: Այս ժամանակ նա կկարողանա դժբախտության ամենախորը շերտերից դուրս հանել երջանիկ լինելու թեկուզ ամենափոքր, բայց ամենակարևոր պատճառը.ականակիր խավարի մեջ կնշմարվի շողը: Սա երջանկություն գտնելու բանաձևն է.երբ դադարես փնտրել, կդադարես ապրել:
    
     Գեղեցիկ առավոտ, յուրաքանչյուր առավոտ, նոր հնարավորություն: Բացեցիր աչքերդ.ևս մեկ օր ունես ապրելու, շնորհակալ եմ, Տե՛ր: Ի՜նչ աննման եղանակ է դրսում (կարևոր չէ անձրև է, ամպամած, թե արևոտ) .պարզապես շնորհակալ եղիր, որ առհասարակ տեսնում ես այն: Թռչունները ի՜նչ հանգստությամբ են թռչում.քո հոգում էլ այդ հանգստությունը թող լինի: Քամին խախտում է անշարժությունը.քո մեջ եռացող էներգիան թող քամու պես անհնազանդ լինի: Երկնքի կապույտը ստիպում է հաճախ հիացմունքով վեր նայել.այդ նույն հիացմունքով Աստված է քեզ ժպտում, երբ դու ժպտում ես աշխարհին: Ապրի՛ր բնության նման.գնահատի՛ր արժանիքներդ, եղի՛ր տոկուն, անխախտ, թող քամիների արագության ու եղանակի փոփոխությունները միայն ժամանակավորապես փոխեն արտաքինդ, բայց չփոխվես ներսից, թող մնաս Աստծո կողմից ստեղծված այն արժանի էակը, որն ուղարկվել է իսկապես ապրելու:
     Երբ դու երջանիկ ես, երջանիկ են քեզ շրջապատող բոլորը և ամեն ինչ, իսկ երբ երջանկացնում ես, երջանկանում ես կրկնակի:
    
     Ինչևէ, ինչո՞ւ եմ այսքան երկար խոսում.վերջիվերջո, երջանիկ լինել չեն սովորեցնում, այլ դարձնում են:
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5275 | 0 | 0
Facebook