Վերջ, տիրացել եմ,
Արդեն ընտելացել եմ
Եվ ընտելացրել եմ քեզ իմ եսին,
Ուզես, թե չուզես նստեցրել եմ
Իմ հետույքը ես աթոռին:
Ինչ անես սա է,
Ես անսասան եմ
Եվ ընդդիմանալը քեզ վնաս է,
քեզ համար կյանքը գուցե երազ է,
Ինձ համար այն անպետք փալաս է:
Իմն է աթոռը,
Քոնն է քո թոռը,
Ե՛կ կայսրինը տանք կայսրին,
Ի՞նչ կարող ես անել, եղածն եղած է,
Մնում է միայն հաշտվել նորից:
Կուզես մի թաս գինի կոնծի,
Կամ էլ տուր գլուխկոնծի,
Մեկ է աթոռը դա իմ պաշտոնն է,
Եվ այսօրվանից կյանքը իմ տոնն է: