Loading...

Articles

Հիսուս խնդրում եմ երկիր իջիր ու մի պահ շուրջդ նայիր

16:22, Monday, 07 April, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ,
Երբ խառնվել է մեկը մյուսին,
Երբ խրթնել է մեկը մյուսից,
Ասպարեզ խցկվել մեկը մյուսով:

    
Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ,
Երբ մազերիդ տեղը գլուխդ են խուզում,
Երբ հարաբերություններ են անվերջ խզվում,
Հարաբերվելուց չենք էլ խոսում,
Թե ինչու՞ ենք անվերջ իրար մերժում:
Թե ինչու՞ հանկարծ առանց պատճառի,
Ինքնաբերաբար խաբում ենք իրար անգամ այն դեպքում,
Երբ ճշմարտությունը հե՛չ էլ ցավոտ չի.
Պարզապես անսովոր է մեր սովորածին:

    
Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ,
Երբ շնչահեղձ ես լինում նույնիսկ թթվածնից,
Դանակն են անգամ կոկորդդ խրում,
Երբ մորուքիցդ բռնել չի լինում:
Այդ ժամ ոչ ոքից և ոչնչից բռնվել չի լինում,
Այդ ժամ ուզում ես ողջ գիշեր խմել ոչ թե հարփելու,
Այլ համարձակություն ձեռք բերել
Քո իսկ սեփական մորուքը սափրելու համար,
Որ այլևս ընկնելու պահին մորուքիցդ չռնվես:

    
Իմ թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ,
Երբ ամոթանքը հանցանք է ճղճիմ,
Երբ ամաչողը անամոթ է դարձել,
Իսկ ամոթխածը՝ նստել մեր վզին:
Երբ լավությունը հետին միտք ունի,
Վատությունը իրենից առաջ է անցնում,
Նա, ով իր հերթին ասելիք ունի,
Միշտ զիջելով է իր կյանքը անցնում:
Երբ չես հասկանում ու՞մ դեմքին ժպտաս,
Ու՞մ դեմքով շրջվես, ո՞ր կողմ շրջվես,
Երբ մնում ես տեղումդ կանգնած՝ քեզ հետ են հրում,
Առաջ գնալուց՝ քեզ հետ են լինում,
Երբ հետ ես գնում՝ քո հետևից բոլորն են թքում...

    
Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ,
Իմ, թե՞ բոլորիս շունչն է կտրվում,
Երբ աշխարհն այսպես հազիվ է շնչում…

    
Հիսուս խնդրում եմ երկիր իջիր
Ու մի պահ շուրջդ նայիր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3257 | 0 | 0
Facebook