Loading...

Articles

Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել

11:49, Monday, 07 April, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Եվ ստել եմ ես, երբ ասել եմ մոռացել եմ քեզ.
     Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել:
     Մոռանալու համար պետք է չհիշել,
     Բայց ամեն վարկյան ես քեզ եմ հիշում
     Եվ ամեն վարկյանս դառնում է հիշողություն:
    
     Պատահում է այնպես, որ կենցաղով ընկած
     Մոռանցում եմ հիշել ես քեզ հանկարծ,
     Եվ նախատում եմ ինքս ինձ այնպես,
     Ինչպես ուսուցչուհին այն աշակերտին,
     Ով մոռացել էր դասը սովորել:
    
     Դու ինձ համար մի դաս ես դարձել,
     Ես քեզ ամբողջությամբ անգիր եմ արել,
     Քո փոփոխական հայացքը կշռել
     Եվ ամեն կշռումից նույն թիվը ստացել:
    
     Բայց ափսոս երբեք չեմ համարձակվել
     Դնել մեր սերը կշռաքարին,
     Քանզի մինչև հիմա չգիտեմ
     Սիրում ես արդյո՞ք, սիրո՞ւմ ես դու ինձ:
    
     Իսկ սիրո՞ւմ եմ ես քեզ- դա էլ չգիտեմ,
     Ես, որ սովորել եմ քեզ չմոռանալ,
     Դու, որ դարձել ես պարտականություն՝
     Հիշել է քեզ պետք և ամեն վարկյան:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3855 | 0 | 0
Facebook