Loading...

Articles

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ. ԹԵՈԴՈՐՈՍ Ա ՌՇՏՈՒՆԻ

13:06, Sunday, 06 April, 2014
     Թեոդորոս Ա Ռշտունեցի
     (930–941)
    
     Հայոց կաթողիկոս է դարձել 930 թ.-ից` հաջորդելով Ստեփանոս Բ Ռշտունուն:
     Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Ռշտունիքում: Մահացել է 941 թ.-ին Աղթամարում` ամփոփվելով տեղի Ս. Խաչ Կաթողիկեի մոտ գտնվող Ս. Աստվածածին ժամատան բակում:
     Մաղաքիա Օրմանյանի կարծիքով նա Ռշտունի է անվանվել ոչ այն պատճառով, որ եղել է Ռշտունիների նախարարական ընտանիքից, այլ, որ ծնունդով ռշտունեցի էր, ինչպես նաև Ռշտունիքի եպիսկոպոս: Կաթողիկոսական գահ է բարձրացել Վասպուրականի թագավոր Գագիկ I–ի հովանավորությամբ: Գահակալել է քաղաքական խաղաղ պայմաններում և մահացել Աղթամարում:
    
     Կաթողիկոսական գահին Թեոդորոս Ա Ռշտունուն հաջորդել է Եղիշե Ա Ռշտունին:
    
     Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2428 | 0 | 0
Facebook