Loading...

Articles

ԱԵԳ-ի նախագահ Սաթենիկ Շաթիրյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է կազմակերպել այսքան խոստումնալից և տաղանդավոր բանաստեղծի գրքի շնորհանդեսի արարողությունը...

anna
Author:
anna
00:21, Friday, 04 April, 2014


    
    
    
     Ես ամենքիդ հետ, ամենքիդ համար

Համամարդկային ու մարդկային եմ,

Բայց մի նեղացեք, երբ կոչը հնչի`

Ես հայոց երկրի հայ ֆիդային եմ:

Դավիթ Ասատրյան, բանաստեղծ, ով վերջին ժամանակներում հայտնվելով գրական ասպարեզում, կոտրեց բոլոր կարծրատիպերը այն մասին, որ ժամանակակից պոեզիան բավականաչափ արժեքավոր չէ, որ այսօր չկան երիտասարդ գրողներ, որոնք որակյալ գրական ժառանգություն կթողնեն մեր սերունդներին:

Լինելով դեռևս բավականին երիտասարդ Դավիթը հասցրել է հրատարակել չորս գիրք` բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք ընթերցողների շրջանում լայն մասայականություն են վայելում: Նրա չորրորդ գիրքը` «Վերադարձ դեպի հարություն» խորագրով լույս է տեսել օրեր առաջ: Այժմ «Արվեստի երիտասարդ գործիչներ» -ը պատրաստվում են իրականացնել տաղանդավոր բանաստեղծի գրքի շնորհանդեսը, որը տեղի է ունենալու ապրիլի 8 ին, ժամը 18: 30 ին Կամերային թատրոնի «Երկաթ մշակույթային ակումբում»: ԱԵԳ-ի նախագահ Սաթենիկ Շաթիրյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է կազմակերպել այսքան խոստումնալից և տաղանդավոր բանաստեղծի գրքի շնորհանդեսի արարողությունը, այդ իսկ պատճառով պատրաստվոււմ են ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնեն գրողին: -Առհասարակ երկար քննարկումների արդյունքում ենք ընտրում ԱԵԳ-ի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը, քանի որ սկզբունքորեն աշխատում ենք բացառապես որակյալ արդյունք ապահովվելու համար, բայց Դավիթի գրքի շնորհանդեսը երկար քննարկում չպահանջեց, որովհետև իրականացվելիք ծրագրերի մասին որոշում կայացնող հիմանական խումբը` ես, մեր տնօրեն Անի Սմբատյանը և փոխնախագահ Մարիամ Դավթյանն, արդեն ծանոթ էինք Դավիթի ստեղծագործություններին, ես ինքս կարդացել եմ նրա բոլոր հրապարակված բանաստեղծությունները, նույնիսկ շատերն արդեն անգիր գիտեմ ու վստահորեն համարում եմ Դավիթին մեր լավագույն ժամանակակից բանաստեղծը: Այնպես որ որոշումը կայացրեցինք միաձայն: - սում է Սաթենիկը: Շնորհանդեսի մուտքը լինելու է ազատ, կարող են գալ բոլոր ցանկացողները` մասնակցելու այդ գեղեցիկ արարողությանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2401 | 0 | 0
Facebook