Loading...

Articles

Հայաստանի Լիբերալ ժողովրդական կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ

Davit
Author:
Davit
10:29, Thursday, 03 April, 2014
     Հայաստանի Սահմանադրական Դատարանն այսօր հակասահմանադրական ճանաչեց Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային ֆոնդի մասին օրենքը:
     Կարող եմ ոգևորությամբ և մեծ ուրախությամբ շնորհավորել բոլորիս, քանի որ միայն մեր միասնության շնորհիվ տեղի ունեցավ այն, ինչի համար բավականին երկար ժամանակ պայքարում ենք: Բոլորիս պարտքն է միշտ միասնական լինել և միասնությունով կարելի է հասնել ամեն ինչի: Սա մեծ դրական քայլ էր մեր երկրի համար, քանի որ յուրաքանչյուրս կարող ենք զգալ, որ մեր երկրում ունենք իրավունքներ, անգամ մեր իրավունքները ոտնահարվելու դեպքում կարող ենք հասնել արդարության: Իսկ մեր սիրելի Կառավարությանը ցանկանում եմ մաղթել համբերություն, քանի որ յուրաքանչյուր անօրինականության, յուրաքանչյուր ապօրինի քայլերի դեպքում դուք գործ կունենաք միասնական հայ ժողովրդի հետ, դրա վառ ապացույցներից մեկն էլ Սահմանադրական Դատարանի որոշումն էր, որը ժողովրդի պահանջն էր:
     Հայաստանի լիբերալ ժողովրդական կուսակցության նախաձեռնող խմբի անունից շնորհավորում եմ բոլորիս: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամներով, մեր համեստ ներդրումն ունենալով այս բողոքի ակցիային, հիմնադիր համագումարից հետո ավելի շատ մասնակից կլինենք երկրի հասարակական և քաղաքական կյանքին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3237 | 0 | 0
Facebook