Loading...

Articles

Այգում խաղացող երեխաները ձյան տակ դիակ են գտել. դժբախտ պատահար Լոռիում

XTIME
Author:
XTIME
21:06, Tuesday, 01 April, 2014

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ մարտի 30-ին, այգում խաղացող երեխաները ձյան տակ դիակ են հայտնաբերել: Քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ, ձյան տակ հայտնաբերել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1957թ. Ծնված Ռ. Դանիելյանի դին:

Լոռիում Վազգեն Հարությունյանը հայտնում է, որ մահացածը տարիներ առաջ բաժանվել էր կնոջից, հեռացել ընտանիքից, անօթեւան էր եւ հարբեցող: Մահանալիս էլ նրա մոտ մեկ շիշ օղի է եղել: Նախնական վարկածով՝ տղամարդը հարբած է եղել, քնել է ու ցրտից մահացել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2517 | 0 | 0
Facebook