Loading...

Articles

Կանցկացվի «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով

11:24, Tuesday, 01 April, 2014

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապրիլի 4-6-ը ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնի «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով:

Եռօրյա համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Ա. Քարամյանը, մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանը և երիտասարդական քաղաքականության ու հիմնախնդիրների ոլորտը լուսաբանող լրագրողներ:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև այն հարցին` արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:

Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս երիտասարդական ոլորտի լուսաբանման բնագավառում գոյություն ունեն բազմաթիվ հիմնահարցեր, ՀԵՀ-ի նախաձեռնած համաժողովի նպատակն է կազմակերպել ոլորտի պաշտոնատար անձանց, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ գործնական քննարկումներ, որոնց արդյունքում ավելի տեսանելի կդառնան գոյություն ունեցող խնդիրները, ինչը կնպաստի երիտասարդական դաշտի նպատակային և ամբողջական լուսաբանմանն ու երիտասարդական քաղաքականության իրականացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Համաժողովին մասնակցելու համար լրագրողներին անհրաժեշտ է գրանցվել այստեղ (https://docs.google.com/forms/d/1ODjx80C4_6VZ5taCuTWqC-rxPodLr8CBpYF4VSeA8G8/viewform): Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը՝ ժամը 18.00-ն է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2999 | 0 | 0
Facebook