Loading...

Articles

Յոհան Սեբաստիան Բախ -329

yawill
Author:
yawill
15:22, Monday, 31 March, 2014
     1685 թվականի այս օրը ծնվել է Յոհան Սեբաստիան Բախը: Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ։ Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ արդեն վաղ հասակում վարժ նվագել է երգեհոն, ջութակ և կլավիր, ուսումնասիրել և յուրացրել եվրոպական երաժշտական արվեստի տարբեր ոճեր։ Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Նրա երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը։ Բախի ստեղծագործական ժառանգությունը չափազանց մեծ է։ Նա գրել է տարբեր ժանրերի հազարից ավելի երկեր (բացառությամբ օպերաների) ։ Նշանավոր է նաև Բախի գործիքային երաժշտությունը․ երգեհոնի մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդներ, տոկատներ, ֆանտազիաներ, ֆուգաներ, սոնատներ, պասսակալյա և այլն), որոնք երգեհոնային երաժշտության եռդարյա զարգացման գագաթնակետն են, 220-ից ավելի ստեղծագործություն՝ գրված կլավեսինի համար, որոնց միջոցով Բախը հաստատեց այդ գործիքի ինքնուրույն արժեքը։ Սրանց թվում է պատմական և գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող 48 պրելյուդների և ֆուգաների շարքը, որ XVII - XVIII դդ․ երաժշտական ոճերի «հանրագիտարան» դարձավ և հաստատեց ներկայիս երաժշտության հնչյունաշարի լարվածքը։
     Բախի բազմազան ու խոր ժառանգության վեհությունը գնահատելով՝ Բեթհովենը գրել է՝ «Nicht Bach! — Meer solte er heiften» - «Ոչ թե առվակ, այլ Ծո՜վ պետք է լիներ նրա անունը» ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7197 | 0 | 0
Facebook