Loading...

Articles

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

TVADSTUDIO
Spokesperson:
TVADSTUDIO
14:10, Monday, 26 November, 2012
ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
    
Երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:

     Բնությունը դեռևս լիովին չբացահատված առեղծված է, սական պարզ է մի ճշմարտություն, որ նրա հրաշագործ բույսերի բուժական հատկությունները մարդկության քաղաքակրթության բոլոր դարաշրջաններում էլ զորեղ են եղել ցանկացած դեղորայքից: Ամեն ժամանակներում էլ բնության թարգմաններն ու բույսերի բուժական հատկություններով մարդկանց հիվանդությունները դարմանողները ասես աստվածատուր շնորհով օժտված առաքելություն են ստանձնել՝ օգնել և հրաշագործությամբ դարմանել մարդկանց անհանգստացնող հիվանդությունները: Անգամ այն ժամանակ, երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:
     Արդեն 20 տարուց ավել է տասնյակ հազարավոր մարդկանց բնության հրաշագործ միջոցներով ցավերի դարմանողն է բնաբույժ Ստեփան Բաղդասարյանը: Ստեփան բնաբույժը նաև բնագետ-գիտնական է, գիտի ոչ միայն իր պատրաստած այլև միջնադարյան հայ բժիշկների դեղատոմսերը, նա յուրատեսակ կամուրջ է դառնում հայ միջնադարյան բնաբուժության և մերօրյա բժշկագիտության միջև: Բժշկի բարոյական մեծ պարտքի մասին խոսելիս՝ Ստեփան Բաղդասարյանը կարևորում է.
     -Բժիշկը ոչ թե հիվանդությունը պետք է բուժի, այլ նախ նրա հոգին, ապա՝ հիվանդությունը ծնող պատճառները, որ այլևս այն չկրկնվի:
     Այս հավատամքով քանի քանի անհույս մարդիկ են վերագտել իրենց առողջությունն ու հավատը, իսկ փաստն ամենախոսունն է, բավական է լսել նրանց անցած ճանապարհի և ներկա դրության ուշագրավ պատմությունները:
     Հազարավոր մարդկանց հույսի, հավատի ու երախտագիտության խոսքերը տարիների ընթացքում նորովի են իմաստավորվում և մեկ անգամ ևս հավաստում, որ հրաշագործ բնությունն ամենազորեղն է և նրա գանձարանի գաղտնիքները դեռ նորանոր բացահայտումների կարիք ունեն:
    
    
ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
14585 | 1 | 0
Facebook