Loading...

Articles

VetLine անասնաբուժական կլինիկա

Gohar Freedom
20:54, Wednesday, 12 March, 2014
     Մարտի 2-ին Երևանում` ` Կոմիտասի 6 հասցեյում, տեղի ունեցավ VetLine անասնաբուժական կլինիկայի բացումը:
     Կլինիկան տարբերվում է Հայաստանում գործող բոլոր անասնաբուժական կլինիկաներից նորագույն տեխնիկայով և իհարկե, բարցր որակի բուժ սպասարկումով: VetLine-ի տնօրենն է Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող անասնաբույժ Վահան Աշոտի Խաչատրյանը, որը վերապատրաստվել է Ֆրանսիայի և Իսպանիայի լավագույն անասնաբուժական հաստատություններում և արդեն 15 տարի է, ինչ զբաղվում է անասնաբուժությամբ: Բացի Վահան Խաչատյանից, կլինիկայում աշխատելու են ևս 4 մասնագետ: Կլինիկան աշխատելու է 24 ժամ:
     VetLine-ում մատուցվում են հետևյալ անասնաբուժական ծառայությունները.
     կոնսուլտացիա
     պատվաստում- ինչպես շների, այնպես էլ կատուների
     տաբեր տեսակի վիրահատություններ - ստերջացում, աղեհատում, կեսարյան հատում, ստամոքսի, միզապարկի, ոսկրային համակարգի և այլ վիրահատություններ
     ատամնաքարերի ուլտրաձայնային հեռացում
     սոնոգրաֆիա
     վարսահարդարում և բազմաթիվ այլ ծառայություններ:
     VetLine-ում գները լինելու են մատչելի, ինչպես նաև, պարբերաբար լինելու են ակցիաներ և մշտապես գործելու է 50% և ավել զեղչ "Դինգո" բարեգործական թիմի կամավորների խնամքի տակ գտնվող կենդանիների համար.
    
    
     Ինչպես նաև նշեմ, որ այս պահին` կանանց միամսյակի կապակցությամբ մինչև ապրիլի 7-ը կոնսուլտացիան ԱՆՃԱՐ է:
     (010) 279999
     (011) 279999
VetLine-ի բացումը
Վարսահարդարման սենյակը
Վիրահատարանը
Բուժզննման սենյակը
կլինիկայի տնօրեն`Վահան Խաչատրյանը
Source: VetLine
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8841 | 0 | 0
Facebook