Մարտի 2-ին Երևանում` ` Կոմիտասի 6 հասցեյում, տեղի ունեցավ VetLine անասնաբուժական կլինիկայի բացումը:
Կլինիկան տարբերվում է Հայաստանում գործող բոլոր անասնաբուժական կլինիկաներից նորագույն տեխնիկայով և իհարկե, բարցր որակի բուժ սպասարկումով: VetLine-ի տնօրենն է Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող անասնաբույժ Վահան Աշոտի Խաչատրյանը, որը վերապատրաստվել է Ֆրանսիայի և Իսպանիայի լավագույն անասնաբուժական հաստատություններում և արդեն 15 տարի է, ինչ զբաղվում է անասնաբուժությամբ: Բացի Վահան Խաչատյանից, կլինիկայում աշխատելու են ևս 4 մասնագետ: Կլինիկան աշխատելու է 24 ժամ:
VetLine-ում մատուցվում են հետևյալ անասնաբուժական ծառայությունները.
կոնսուլտացիա
պատվաստում- ինչպես շների, այնպես էլ կատուների
տաբեր տեսակի վիրահատություններ - ստերջացում, աղեհատում, կեսարյան հատում, ստամոքսի, միզապարկի, ոսկրային համակարգի և այլ վիրահատություններ
ատամնաքարերի ուլտրաձայնային հեռացում
սոնոգրաֆիա
վարսահարդարում և բազմաթիվ այլ ծառայություններ:
VetLine-ում գները լինելու են մատչելի, ինչպես նաև, պարբերաբար լինելու են ակցիաներ և մշտապես գործելու է 50% և ավել զեղչ "Դինգո" բարեգործական թիմի կամավորների խնամքի տակ գտնվող կենդանիների համար.
Ինչպես նաև նշեմ, որ այս պահին` կանանց միամսյակի կապակցությամբ մինչև ապրիլի 7-ը կոնսուլտացիան ԱՆՃԱՐ է: (010) 279999
(011) 279999