Իրատես «Դե ֆակտո» թերթն ապատեղեկավություն էր տարածել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների Միությունում առկա են ներկուսակցական խնդիրներ:
- Քաջ գիտակցում ենք` ԲՀԿ բարձր վարկանիշը և մեր կուսակցության հանդեպ ժողովրդի ունեցած վսահությունը ոմանց դրդում է խուճապահար լինել և ստահոդ լուրեր տարածել:
ԲՀԿ Երիտասարդների Միությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենահզոր երիտասարդական կառույցներից մեկը` հազարավոր երիտասարդների համախմբող մարզերում գործող 51 և Երևանի 12 տարածքային կառույցներով ու Միության ներքո գործող 15 ոլորտային խորհուրդներով:
Մենք սատարում ենք երիտասարդական կազմակերպություններին և առողջ գաղափարախոսություն տարածող հասարակական շարժումներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մշտապես նպաստում է երիտասարդների համախմբմանը, նրանց ինքնադրսևորման հնարավորությունների ընձեռնմանը: Օժանդակում՝ կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների հիմնահարցերի և խնդիրների հաղթահարմանը:
ԲՀԿ Երիտասարդների Միությունը լավագույն օրինակն է հզորության, միասնականության ու համախմբվածության:
ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ` Վահե Էնֆիաջյան