Բարգավաճ Հայաստանն» իր տեղը հստակ ունի: «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանում ժողովրդի ամենամեծ վստահության ռեսուրս ունեցող քաղաքական կուսակցությունն է և կարծում եմ` սա այն տեղն է, որին կնախանձեր, որի փոխարեն կցանկանար լինել ցանկացած կուսակցություն», -galatv.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի այսօր արտահայատած այն մտքերին, թե ԲՀԿ-ն այժմ կուսակցության դերի և տեղի փնտրտուքների մեջ է և չի մտածում նախագահ ունենալու մասին:
«Կարծում եմ` պարոն Զաքարյանը պիտի տեղյակ լինի «Բարգավաճ Հայաստանում» տիրող տրամադրություններին, այն է, որ կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով և առնվազն տարօրինակ կլիներ և հասկանալի չէր լինի, եթե վստահության նման ռեսուրս ունեցող, խորհրդարանական ընտրություններում նման արդյունքներ արձանագրած քաղաքական ուժը, նախագահական ընտրություններին չմասնակցեր սեփական թեկնածուով», -ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ սեփական թեկնածուով հանդես գալ պահանջում են ԲՀԿ-ի մարզային կառույցները, իսկ ԲՀԿ-ն դեռ իր որոշումը չի կայացրել և քննարկումները շարունակվում են: Նա նաև նշեց, որ չեն համապատասխանում իրականությանը ԳԱԼԱ-ի կողմից նշված ժամկետները` որոշման հրապարակաման և քաղխորհրդի նիստ ունենալու մասին:
«Բարգավաճ Հայաստանը» իր որոշումը կհրապարակի, երբ որ այդ որոշումը կունենա: Դա կարող է լինել նոյեմբերի վերջ, դեկտեմբերի առաջին շաբաթ, կարող է լինել ցանկացած այն պահին, երբ կուսակցությունը կունենա որոշում: Նման վերջնաժամկետներ մենք չենք սահմանել: Բնական, նորմալ ակտիվ քննարկումներ են ընթանում, երբ որ կավարտվի, որոշումը կլինի», -տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը: