«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մտածել էին նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, սակայն ինչպես ինքն ասաց, իրենք այդքան էլ մեծամիտ չեն: «Պետք է նոր քաղաքական դեմքեր ի հայտ գան, նոր գաղափարներով, որպեսզի սկսվի գաղափարների, այլ ոչ անհատների պայքար»: Ըստ նրա հանրապետության նախագահը չպետք է լինի որեւէ կուսակցության անդամ, որպեսզի ամեն բան չծառայի նրա շահերին: «Համերաշխություն» կուսակցության նախագահը առաջարկում է. «Պետք է հետեւել Թուրքիայի օրինակին: Թող ներկայիս նախագահը հրավիրի բոլորին, ուղիղ եթեր միացվի ու ընդունվի միասնական կարծիք: Թող Արմեն Աշոտյանը նախարար չլինի, դրանից երկիրը չի տուժի, թող Գալուստ Սահակյանը մարդկանց կաթվածի չհասցնի»: Սարգիս Ավետիսյանը ԲՀԿ-ն համարում է լավագույն ուժը, քանի որ այն կարողացավ իր շուրջը համախմբել հանրությանը: «Այն կարող է դառնալ որակյալ քաղաքական ուժ, որը մեր երկրում դեռեւս չկա»:
Top-News.am