Loading...

Articles

ԲՀԿ–ն անհանգստանում է ժողովրդի վիճակով. ԱԺ պատգամավոր

16:33, Friday, 23 November, 2012
ԲՀԿ–ն անհանգստանում է ժողովրդի վիճակով. ԱԺ պատգամավոր

ԲՀԿ–ն նախագահական ընտրությունների հետ կապված իր որոշումը կհրապարակի ակտիվի հետ հանդիպումները և տարածքային կառույցների տրամադրություններն ամփոփելուց հետո`՝ կուսակցության քաղխորհրդի նիստում : Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նիստի օրը դեռևս որոշված չէ։ «ԲՀԿ-ն այսօր հզոր կուսակցություն է և չի կարող որևէ բանից տագնապել։ Միայն կարող է անհանգստանալ և անհանգստանո՛ւմ է ժողովրդի վիճակով», –հայտարարել է պատգամավորը: Նա նաև նշել է, որ թեև պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակագրով, սակայն միշտ էլ հայտարարել է, որ 100%–ով համամասնական ընտրակարգի կողմնակիցն է։ «Ես դեմ եմ մեծամասնականին։ Այնտեղ գաղափարական պայքար չկա: Այն բերում է անձնական պայքարի, ձեռնամարտի, թշնամանքի։ Ինքս պարտադրված եմ մասնակցել մեծամասնականով, քանի որ խաղի կանոները չփոխվեցին», -նշել է Խաչատրյանը: Իսկ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ–ի չմասնակցելը ԲՀԿ–ական պատգամավորը Սահմանադրության խախտում է համարել. «Նիստը վարողը չէր գրանցվել, բայց շարունակում էր այն վարել»:
    
    

Zham.am

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3768 | 0 | 0
Facebook