Մոտ մեկ ամիս առաջ ձախ ոտքի կոտրվածք ստացած 76-ամյա Ջիվան պապը վիրահատության է ենթարկվել Էրեբունի բժշկական կենտրոնում: Թոշակով ապրող միայնակ ծերունուն այս հարցում աջակցել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Հիշեցնենք, որ Ռոզա Ծառուկյանը դեռ մեկ շաբաթ առաջ էր նրանց այցելել և տեղեկանալով ծերունու առողջական ծանր վիճակի մասինª խոստացել էր աջակցել: Այսօր արդեն տրված խոստումն իրականություն է: