ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափի վերաբերյալ հայտարարությունը երկար սպասեցնել չի տա: Այս մասին թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրին, թե ԲՀԿ առաջնորդը այսօր է անելու այդ հայտարարությունը:
«Տրամաբանական ժամկետը մոտենում է իր ավարտին. երկար սպասեցնել չենք տա», - նշել է Տ. Ուրիխանյանը:
Հարցին, թե նրա խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ հայտարարությունը կարվի այս ամսվա վերջին կամ դեկտեմբերի սկզբին, վերջինիս պատասխանել է, որ ենթադրություն անել պետք չէ:
ASEKOSE.am