Բոլորը կարծում էին, որ եկել է այն սպասված օրը, երբ վերջապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կհայատարարի` պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություններում, թե ոչ, սակայն պարզվումէ` որ այսօր այդ օրը չէ: Այս մասին slaq.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
-Արդյո՞ք այսօր Գագիկ Ծառուկյանը կհրապարակի սպասված հարցերի պատասխանները, նկատի ունեմ նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը:
-Նախորդ օրը Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն արդեն կայացրել է որոշում, ինչ վերաբերվում է որոշման հրապարկման ժամկետին, ապա մամուլում շրջանառության մեջ մտած այս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի հայտարությունը Գագիկ Ծառուկյանը կհրապարակի մինչև 30-ի ընկած ժամանակահատվածում:
-Այսինքն՝ այսօր չսպասե՞նք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
-Ոչ այսօր նման հայտարություն, ամենայն հավանակությամբ չի լինի: Սա հերթական անգամ մամուլում շրջանառվող