Հայաստանի համար ընտրական գործընթացները միշտ բուռն են անցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը, հավելելով, որ այս ընտրությունները աննախադեպ են մեզ համար. «Հայաստանը ճակատագրական պահեր է ապրում՝ պայմանավորված տարածաշրջանային խնդիրներով: Ամենաճգնաժամային պահերից մեկն է ապրում Հայաստանը»:
Բանախոսը հայտարարեց նաև, որ ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը դառնում է ոչ թե հավանական, այլ` հրամայական:
Նրա խոսքով, ԲՀԿ-ՀԱԿ գործընթացում հսկայական դեր է կատարում Ռուսաստանը, և պատահական չէ նրանց կողմից խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը. «Սակայն սա դրական բնույթ ունի, քանի որ այնպիսի Ռուսաստանի, ինչպիսին այսօր կա, պետք չէ թույլ մրցակից, ինչպիսին Հայաստանն է: Ռուսաստանին պետք են ուժեղ խաղացողներ»:
Zham.am