Loading...

Articles

Մեծամասնությանը խուսափեց գալ եւ խորհրդարանում ներկայացնել իր տեսակետները

13:15, Wednesday, 21 November, 2012
Մեծամասնությանը խուսափեց գալ եւ խորհրդարանում ներկայացնել իր տեսակետները
    

Այսօր ՀՀԿ-ն տապալեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, ինչը ինչպես բոլորի, այնպես էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար սպասելի էր: «Առնվազն զարմանալի է, որ մեծամասնությունը, որն, իր պնդմամբ, լրջագույն ասելիքներ, լրջագույն փաստարկներ ունի, թե ինչու հիմա չի կարելի անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ուղղակիորեն խուսափեց գալ եւ խորհրդարանում ներկայացնել իր տեսակետները», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավորը:


    

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե մեծամասնությունը պնդում է, որ ժամանակը չէ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ օրենք փոխել, Զոհրաբյանն ընդգծեց, որ ինչպես ինքն է հասկացել, մեծամասնության համար կա’մ շուտ է, կա’մ ուշ: «Մենք կարծում ենք, որ ցանկացած պատեհ առիթ, ցանկացած ժամանակ պետք է օգտագործել` այս խնդիրը բարձրացնելու համար, շուտ կամ ուշ չի լինում: Եթե իրենց հիմնավորումները, իրենց փաստարկներն այդքան երկաթյա էին, որեւէ մեկը չէր խանգարում նրանց գալ նիստին, այն չտապալել եւ ներկայացնել այդ հիմնավորումները», - նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:


    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3452 | 1 | 0
Facebook