Ընդդիմադիր պատգամավորները կդիմեն Էթիկայի հանձնաժողով՝ ճշտելու չեն խախտե՞լ հանրապետականներն ու ՕԵԿ-ականները էթիկայի նորմերը՝ այսօր չներկայանալով ԱԺ արտահերթ նիստին։
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ նրանք խախտել են Էթիկայի կանոնագիրքը։
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ-ը նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։
Գրանցվել է 44 պատգամավոր։
Ի դեպ, Ռուստամյանի ռեպլիկին ի պատասխան՝ նիստը նախագահող, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե «Ձեր 9 բացակա պատգամավորների ներկայությունն ապահովեիք»։
ԲՀԿ-ից բացակայում էր 4 պատգամավոր, ներառյալ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանն ասաց, թե չգիտի հանրապետությունում է Ծառուկյանը, թե ոչ։
Երեք ժամ կսպասեն՝ տեսնելու՝ քվորում կապահովվի, թե ոչ։