Loading...

Articles

Իրական սիրո պատմություն

Ռամին
Author:
Ռամին
16:03, Monday, 27 January, 2014
     Հնդկական ֆիլմերում ցուցադրվող ու հաճախ անիրական թվացող առասպելական սերը, երբեմն լինում է նաև իրականում` ու հենց իրենց էկրանի հերոսների կյանքում:
     Զիտա և Գիտա ֆիլմից հայտնի դերասանուհի Հեմա Մալինին, ով ամենահարուստ հնդկուհի դերասանուհին է, դեռևս հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ ստիպված է եղել թաքցնել իր հետաքրքրվածությունը ֆիլմում իր խաղընկեր Ջհարմենդայի հանդեպ, որը ֆիլմում մարմնավորում է Ռահուի կերպարը: Թեև վերջինս ևս հետագայում խոստովանել է, որ հենց այդ ֆիլմի նկարահանումներից ժամանակ ինքնամոռաց սիրահարվել է Հեմային այնուհանդերձ երբեք չի խոստովանել իր զգացմունքները քանի որ կարծել է թե կմերժվի: Հեմայի խոսքերով հենց այդպես էլ կլիներ քանի որ Ջհարմենդռան ամուսնացած էր ու երկու հրաշալի որդիների հայր էր` որոնք ի դեպ այսօր հայտնի ու սիրված Բոլիվուդյան դերասաններ են:
     Կնոջից հեռանալուց հետո միայն, նրանց ընկերական հարաբերությունները վեր են աճում սիրո միասին հանդես գալով ևս երկու ֆիլմում և միայն Վրեժ և Օրենք ֆիլմի նկարահանումներից սկսվում է նրանց սիրո պատմությունը: Ջհարմենդռան ֆիլմի նկարահանումների ժամանակ, անընդհատ անձամբ և նկարահանման հրապարակում իր ընկերների ջանքերով այնպես են արել, որ այն տեսարանները որտեղ հերոս գրկում է հերոսուհուն նկարահանվեն նորից ու նորից: Նրանց սերը չափազանց ակնհայտ է դառնում և վերածվում դեղին մամուլում հիմնական քննարկվող թեմայի: Թեև աղջկա հայրը դեմ էր ու անընդհատ նոր փեսացուներ էին հայտնվում, Հեման բոլորին մերժում էր: Հեմայի հետ ամուսնանալու համար Ջհարմենդռան ստիպված է լինում կրոնափոխ լինել և նրանք ամուսնանում են միայն Հեմայի հոր մահից 2 տարի անց: Հետագայում նրանք միասին հանդես են գալիս 28 համատեղ ֆիլմերում որոնցից 16-ը հիթ են դառնում: Հեման և Ջհարմենդան ունենում են 2 դուստր, որոնցից մեկը` Էշան նույնպես դերասանուհի է:
    
     Աղբյուրը` Ամեն ինչ կինոյի մասին/Все о кино ֆեյսբուքյան էջ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5866 | 0 | 0
Facebook