Loading...

Articles

Պետական Գործիչները կհամագործակցեն «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՏԱՇԵՆ» -ի հետ

09:44, Wednesday, 22 January, 2014
     2014թ-ի հունվարի 18-ին Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքի բացման շնորհանդես-ասուլիսը (getashen.com):
    
     «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը գործում է 2012 թ. հոկտեմբերից: Այն իր առջև նպատակ է դրել նպաստել երկրում պատմամշակութային կառույցների պահպանմանը, վերանորոգմանը, մշակույթի զարգացմանը, Հայաստանում և արտերկրում երիտասարդական ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգմանը և տուրիզմի զարգացմանը:
    
     Հիմնադրամի նախագահ Ռաֆիկ Մելիք-Զալիբեկյանի խոսքով, ստեղծման պահից ի վեր հիմնադրամը համագործակցում է տարբեր ոլորտների ընկերությունների և կազմակերպությունների հետ: Հիմնադրամին աջակցում են բազմաթիվ երիտասարդներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են արշավներ դեպի Հայաստանի վանական համալիրներ ու պատմամշակութային հուշարձաններ:
    
     Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոլանդ Ճռիկյանն իր խոսքում կարևորեց, որ Հայաստանի ազգային արխիվի հետ փորձում են ձեռք բերել պայմանավորվածություն` իրենց կայքում հրապարակելու այն մշակութային կոթողների մասին տեղեկատվությունն, որոնց մասին հայ հասարակության մեծ մասն անտեղյակ է, բայց հետաքրքրված:
    
     Կայքի շնորհանդես-ասուլիսին հրավիրված էին Հայաստանում Եվրասիական շարժման փոխնախագահ Անդրանիկ Թանգամյանը, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախագահ Տիգրան Շադունցը, Կ-1 ֆեդերացիայի Հուսիկ Բաղդասարյանը, «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայանը, «Երիտասարդ եվրազեսցիներ» կենտրոնի նախագահ Արաքսյա Ստեփանյանը, «Երիտասարդ Դիվանագետներ ակումբ» ՀԿ-ի քարտուղար Նարեկ Գրիգորյանը և այլ հասարակական կազմակերպություններ, շարժումներ, կամավորներ, անհատներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
    
     Բարեգործական հիմնադրամի կայքի շնորհանդեսին իրենց մասնակցությունն ունեցան նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ներկայացուցիչները` նախագծի ղեկավար Գևորգ Մանուկյանի, խորհրդական Մկրտիչ Սիմոնյանի, ղեկավարի օգնական Ալբերտ Գասպարյանի, դպրոցի ուսանողներ Իսկուհի Համբարյանի, Մելինե Ղազարյանի և Վարդգես Ավդալյանի մասնակցությամբ: «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց կրթամշակութային ոլորտի զարգացմանն ու երիտասարդներին այդ արժեքներին հաղորդակից դարձնելուն միտված ցանկացած նախաձեռնություն և պատրաստակամություն հայտնեց առաջիկայում Պետ.Գործիչների դպրոցի ուսանողների հետ օգտակար լինել այս կառույցին` իրենց մտավոր ներուժով, մասնագիտական կարողություններով, տարբեր աշխատանքներում ուսանողների կամավոր ներգրավվմամբ, ինչպես նաև տեխնիկական օժանդակությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3415 | 0 | 0
Facebook