Loading...

Articles

Հայաստանի և Իսրայելի երեխաներն աշխարհում ամենաշատն են հեռուստացույց դիտում

00:04, Sunday, 22 December, 2013
     Առողջապահության համաշխարհային ասոցիացիան հայտարարել է «Որքա՞ն ժամանակ են օրվա մեջ աշխարհի տարբեր երկրների երեխաներն անցկացնում հեռուստացույցի առջև» հետազոտության արդյունքները. հաղորդում է mama.ua-ն: Պարզվել է, որ հարցված երկրների շարքում Հայաստանի և Իսրայելի երեխաները ամենաշատն են ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջև: Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Իսրայելի երեխաներից առաջ անցնել հաջողվել է միայն հայ երեխաներին. հայ աշակերտների 36%-ն օրվա ընթացքում հեռուստացույց է դիտում 4 ժամից ավելի, իսկ իսրայելացի աշակերտների մոտ տոկոսային հարաբերակցությունը եղել է 35, 9%: Այս ցանկի երրորդ հորիզոնականում հայտնվել են Ռումինիայի երեխաները: Նշենք, որ ըստ մեկ այլ հետազոտության արդյունքների՝ այս անգամ համացանցի վերաբերյալ, Իսրայելի 10-16 տարեկան երեխաները սահմանել էին ռեկորդ. 30%-ը համացանցից օգտվում են օրվա մեջ 4 ժամից ավելի: Երկրորդ տեղում Ռումինիան է, երրորդում՝ Մակեդոնիան: Համեմատության համար ասենք, որ Շվեյցարիայում տոկոսային համեմատությունն այսպիսինն է՝ ընդամենը 3, 8%:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3592 | 0 | 0
Facebook