Loading...

Articles

Կյանքի կանոններ, որոնք չեն սովորեցնում դպրոցում...

15:41, Thursday, 19 December, 2013

1.Ձեր եկամուտի 80%-ը ստացվում է ձեր գործունեության 20%-ից միայն, ձեր աշխատանքի մեծ մասն այնքան էլ անհրաժեշտ չէ, որքան կարող է թվալ:

2.Դուք կարող եք անել այն, ինչ հարկավոր է, ավելի արագ, քան կարծում եք. ինչքան ավելի շատ ժամանակ եք տրամադրում գործին, այնքան ավելի շատ ժամանակ եք ծախսում:

3.Սկզբից տվեք և հետո նոր ստացեք, ժամանակի ընթացքում կստանաք ավելին, քան տվել էիք:

4.Սխալներն ու անհաջողությունները շատ օգտակար են, քանի որ հենց նրանք են տալիս մեզ թանկարժեք փորձ և իմաստնություն:

5.Ինքներդ ձեզ շատ խիստ մի վերաբերվեք, դա հավելյալ ցավ է պատճառում ձեզ և խլում թանկագին ժամանակը:

6.Յուրաքնաչյուր հանդիպման ժամանակ դրսևորեք ձեզ այնպես, կարծես թե մտերիմ ընկերների հետ եք հանդիպում. դա թույլ կտա հեշտացնել շփումը ցանկացած մարդու հետ:

7.Ձեր վերաբերմունքը կարող է փոխել իրականութունը, բացասական հույզերը ձգում են բացասական իրականություն, ուստի լավատես լինելը միշտ ավելի ճիշտ է:

8.Շնորհակալ լինելը երջանիկ դառնալու ամենդյուրին միջոցն է: Երախտապարտության զգացումը հանգեցնում է շրջապատի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքի, ինչն էլ ապահովում է լավ տրամադրություն:

9.Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ: Երբ դուք համեմատում եք ձեզ մյուսների հետ, թույլ եք տալիս արտաքին աշխարհին կառավարել ձեր ինքնազգացողությունը:

10.Ձեր վախերի 80-90%-ն իրական կյանքում երբեք ի կատար չեն ածվի, դրանք միայն ձեր ուղեղում գոյություն ունեցող ֆոբիաներ են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4061 | 0 | 0
Facebook