Loading...

Articles

Սեյրան Օհանյանը զինվորի մահվան մասին. Զինվորների միջեւ ծագած վեճի հետեւանք է

00:45, Friday, 13 December, 2013

Նախօրեին բանակում տեղի ունեցած մահացու ելքով միջադեպը միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի հետեւանք են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովում կազմակերպված «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, եթե զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ զինվորների միջեւ միջանձնային հարաբերություններում խնդիրներ կան, հնարավոր կլիներ կանխարգելել, եւ զինվորին սպանված վիճակում չէին գտնի զենքի պահասենյակում:

«Իրավապահ մարմիններն աշխատում են, ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, եւ մենք հասարակությանը կտեղեկացնենք», - ասել է նախարարը: Նա նաեւ նկատել է, թե դեռ հասարակության մեջ եւ բանակում գոյություն ունեն երեւույթներ, որոնք թաքցվում են, եւ ժամանակին չզեկուցվելու պատճառով նման ողբերգական ելք է ունենում: «Մեր հասարակության մեջ կարծրատիպ կա, որ զեկուցելը ճիշտ չէ, եւ դա նաեւ փողոցից է ներմուծվում բանակ», - ասել է Օհանյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18: 10-ի սահմաններում ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3423 | 0 | 0
Facebook