Loading...

Articles

Շնորհավոր ծնունդդ…

20:38, Thursday, 08 November, 2012
Շնորհավոր ծնունդդ…
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Եթե լինեիր` անդառնալին կլիներ ներկա, ես կվազեի, կգրկեի ու կասեի շնորհավոր…
Եթե շնչեիր ` գրկելիս կզգայիր այն, ինչ հիմա պատկերացնում եմ,
    
Եթե խոսեիր`մաղթանքներս անհասցե չէին մնա,
Եթե տեսնեիր`այսքան անհանգիստ չէի լինի…
Եթե քնեմ ու մոռանամ` ծաղիկների փունջը, բնությունը առաջինը կշնորհավորեն,
Այն ծաղիկների, որոնք ավելի մոտ են հիմա քեզ, քան ես,
Այն բնության, որ հաղթեց, "տապալեց" քեզ:
Իսկ մինչ բնության շնորհավորանքը, շնորհավորում եմ ես,
Թող առաջինը ես շնորհավորեմ, չէ՞ որ առաջինն եմ,
Թող բացառություն լինի այս անգամը,
Թող գոնե հիմա առաջ ընկնեմ ու հաղթեմ բնությանը…
Շնորհավոր ծնունդդ…
    
     http://nurikyan.blogspot.com/2012/11/blog-post_7.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5604 | 0 | 0
Facebook