Loading...

Articles

Շնչակտուր երջանկություն

20:10, Tuesday, 20 November, 2012
Շնչակտուր երջանկություն
    
Բաժակն ընկավ ձեռքիցս …
-Չարը խափանվեց, - ջղայնությունը հազիվ զսպելով` ժպտաց մայրս:
Ախորժակս փակվեց ու եկա համակարգչի մոտ: Անիմաստ բաներով էի զբաղված, հետո բացեցի գիրքն ու սկսեցի կարդալ: Կարդում էի մտածում… այնքան խորացա, որ մառացա ինչի մասին էի կարդում, նորից հետ թերթեցի էջերը: Դա ավելի խանգարեց. հետ թերթեցի ոչ միայն գրքի էջերը… Անընդհատ գլխումս պտտվում էր ընկերոջս պատմությունը: Ինչու՞, որովհետև պատմությունները նույնն են, տարբեր են կողմերը ու այդքանով էլ տարբեր են և պատմությունները: Լսելով նրանը հասկանում էի իմ պատմությունը ու հասկանում, որ նույն վերնագիրն ունեն` շնչակտուր երջանկություն : Միայն բովանդակությունն է տարբեր..
Չէ-չէ ավելի շուտ միայն վերնագիրն է նման: Չգիտեմ, խոսելիս զգում էի, թե մեզանից յուրաքանչյուրը, որքան շնչակտուր է սպասում երջանկությանը, այնքան շնչակտուր, որ երևի ունենալու դեպքում չենք էլ զգա: Էջերը թերթում էի ու մտածում` ինչի չենք գիտակցում, թե երբ ենք մոտենում երջանկությանը կամ երբ ենք երջանիկ. ու ավելի շատ սպասում ենք երջանկությանը, քան զգում` դա : Երևի երջանկությունը հենց այդտեղ է, ուղղակի մենք ենք շնչակտուր սպասում …
Տասնյոթերորդ գլուխն ավարտեցի: Հիմա պիտի սեղանն հավաքեմ: Շնչակտուր սպասում եմ…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4712 | 0 | 0
Facebook