Loading...

Articles

«Ա» տառի շնորհանդես

11:49, Friday, 15 November, 2013

Հոկտեմբերի 16-ին Արտաշատ քաղաքի № 2 հիմնական դպրոցի I «ա» դասարանում տոն էր: «Ա» տառի ուսուցմանը նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր հմուտ դասվար Գոհար Ստեփանյանը, յուրօրինակ էր և ուսանելի:

Տոնական ու գունեղ էր դպրոցի դահլիճը: Միջոցառման սկզբում երեխաներն անսպասելի հայտնվեցին «Տառաշխարհ» քաղաքում, որտեղ նրանց դիմավորեց արքայադուստր Թերեզան: Երեխաներին հյուր էին եկել կարմրակատար աքաղաղը, բրդոտ արջը, խպորամանկ աղվեսը:

Փոքրիկների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ: Բեմադրությամբ, ասմունքով երեխաներն ի ցույց դրեցին իրենց գիտելիքները, և միջոցառումը վերածվեց հրաշալի տոնի: Միջոցառման վերջում «Ա» տառն իր գեղեցիկ երգով ազդարարեց «Ա» տառի ծնունդը, և երեխաները համտեսեցին «Ա» տառի ծննդյան տորթը: «Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի և դարձավ հիշարժան օր I «ա» դասարանի երեխաների համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
15119 | 0 | 0
Facebook