Loading...

Articles

Մեր դպրոցը Այբ - ում

13:46, Tuesday, 17 September, 2013

Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվ. №2 հիմն. դպրոցի 4 աշակերտ իրենց մասնակցությունը ունեցան Այբ դպրոցում կազմակերպած «Մեդիագրագիտության» չորսօրյա դասընթացին:

Ներգրաված էին նաև այլ դպրոցների սաներ: Արդյունքում կազմավորվեց մի գեղեցիկ խումբ, որի նպատակն էր ստեղծել կարճամետրաժ ֆիլմ` իրենց իսկ մասնակցությամբ:

Դասընթացի ղեկավարում էին լրատվության մասնագետը` Հ. Բաբաջանյան, համացանցի մասնագետը` Ա. Չալաբյան, և ռեժիսորը` Միքայել:

Դասընթացի առաջին օրը երեխաները կազմեցին սցենարը, տարանջատեցին դերերը, իսկ մնացած օրերին ունեցան նկարահանումները: Վերջում ունեցան կարճամետրաժ ֆիլմ, որը դեռ պետք է մրցի դասընթացին մասնակցող մյուս 3 խմբերի հետ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5280 | 0 | 0
Facebook