Loading...

Articles

Զանգի կանչով դեպի դպրոց

09:58, Wednesday, 11 September, 2013

2013թ. սեպտեմբերի 1, օրը` Գիտելիքի, դասը` խաղաղության:

Մյուս կրթօջախների նման այս տարի կրկին իր հյուրընկալ դռները բացեց իր սաների առջև Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվան №2 հիմնական դպրոցը:

Պտղատու ծառերի ու երփներանգ ծաղիկների մեջ գտնվող դպրոցի պակում հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը` իր ելույթում նշելով դպրոցի հաջողությունների ու նոր ձեռքբերումների մասին:

Հնչեց ՀՀ օրհներգը, վեր բարցրացվեց եռագույնը, որը ազդարարեց նոր ուսումնական տարվա սկիզը: Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին դպրոցի շնորհալի աշակերտները` երգով ու ասմունքով, ելույթ ունեցան դպրոցի «Հյուսիս» պարային համույթի սաները:

Օրը հիշարժան էր առաջին դասարանցիների համար: Նրանց հյուր էին եկել տարբեր հեքիաթների հերոսներ: Միջոցառման վերջում նրանք իրենց դասվարների հետ միասին առաջին զանգի հնչյունների տակ, կտրելով կարմիր ժապավենը, մտան դպրոց, ուր սպասում էին բազում անակնկալներ ու գեղեցիկ ձևավորված դասասենյակներ:

Աշակերտներին հյուրընկալել էր Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր-Եփրեմ Հարությունյանը: նա իր օրհնությունը տվեց աշակերտներին, մանկավարժներին նոր ուսումնական տարվա առիթով:

Սիրասուն դպրոց, կրկին ապացուցեցիր, որ լավագույնն ես, կա'ս ու կմնա΄ս...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7417 | 0 | 0
Facebook