Loading...

Articles

Երիտասարդության համաշխարհային օրը Երկրաբանական թանգարանում…

Սեփ.լրատու
Spokesperson:
Սեփ.լրատու
16:27, Wednesday, 13 November, 2013
     Նոյեմբերի 10-ը նշվում է որպես երիտասարդության համաշխարհային օր: Այդ առիթով թանգարանը հյուրընկալել էր բազմաթիվ ուսանողների և աշակերտների տարբեր համալսարաններից և դպրոցներից: Անցկացվեցին մի շարք գիտաճանաչողական դասընթացներ Հայաստան աշխարհի մասին՝ ի նպաստ վաղվա սերնդի կրթվածության:
    

Ուսանողները հատկապես տպավորված էին թանգարանի ջերմ ընդունելությունից և թեմայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներից, որոնց շնորհիվ հարստացրին իրենց անգլերեն լեզվի բառապաշարը երկրաբանական տերմիններով: «Մեր այցելության արդյունքում զինվեցինք գիտելիքներով, որ մեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Շատ տպավորված ենք էքսկուրսավար Սեդա Ավագյանի ներկայացման ձևից: Շնորհակալություն»:

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ

Ս. Բարսեղյանը Երևանի Ճարտրապետության և Շինարարության Պետական Համալսարանի և քոլեջի ուսանողների հետ միասին այցելելով երկրաբանական թանգարան մի յուրահատուկ դաս անցկացրին, որի ժամանակ ծանոթացան Հայաստանի ընդերքի հարստություններին: Դիտեցին նաև տեսանյութ քարանձանվերի մասին:
     Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ներկայացրեց բնության հուշարձանները, որոնք նորություն էին ուսանողներից շատերի համար: Էքսկուրսիայի ընթացքում էքսկուրսավար Անուշ Գրիգորյանը քոլեջի երիտասարդներին ներկայացրեց վաստակավոր երկրաբան Արմենակ Քոչարյանին, նրա գիտական աշխատությունները տարբեր հանքավայրերի վերաբերյալ, ինչպես նաև գրական ստեղծագործությունները:

Քննարկումների ընթացքում պարզվեց, որ այցելած երիտասարդներից որևէ մեկը դեռևս չէր եղել երկրաբանական թանգարանում: Սա յուրահատուկ նվեր էր այցելուներին «երիտասարդության համաշխարհային օրվա» առթիվ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3460 | 0 | 0
Facebook