Loading...

Articles

50 պաշտոնյա դատապարտվել է ազատազրկման

12:01, Sunday, 06 October, 2013

Իսպանիայի դատարանը մեղավոր է ճանաչել շուրջ 50 նախկին պաշտոնյաների, փաստաբանների ու գործարարների Մարբելա զբոսաշրջային քաղաքում կաշառակերության գործով:

Դատապարտվածների թվում են Մարբելայի նախկին երկու քաղաքապետերը: Ընդհանուր հաշվով` 85 մարդու կաշառակերության, փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Գլխավոր մեղադրյալ, քաղաքաշինության նախկին նախարար Խուան Անտոնիո Ռոկան դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, իսկ Մարբելայի երկու նախկին քաղաքապետները` 6 և 2 տարվա ազատազրկման:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3451 | 0 | 0
Facebook