Loading...

Articles

Բենզինը լցրել է տիկնոջ վրա` սպառնալով վառել

11:55, Sunday, 06 October, 2013

«Ժողովուրդ» –ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի բնակիչ Նեկտար Խաչատրյանն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Երեկոյան Ախպրաձորի գյուղամիջում Մարտիկ Հովհաննիսյանը պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է Ն. Խաչատրյանի հետ ու այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել տիկնոջ վրա։ Այնուհետև հայտարարել է, թե նրան կվառի ու կսպանի։


    

«Գյուղացիները «Ժողովուրդ» -ին պատմեցին, որ իրենց հաջողվել է հանգստացնել Մ. Հովհաննիսյանին, որպեսզի հետ կանգնի Ն. Խաչատրյանին այրելու մտքից։ Ոստիկանության հասարայկանության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով որ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 34-րդ և 104-րդ հոդվածների 1-ին կետերի հատկանիշներով (սպանության փորձ) ։ Մ. Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն», - գրում է թերթը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3557 | 0 | 0
Facebook