Loading...

Articles

Ծովի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Նյու Յորքը կարող է ջրի տակ անցնել

21:00, Wednesday, 28 August, 2013
     Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումը ջրհեղեղների ու փոթորիկների վտանգի առաջ է կանգնեցրել ոչ միայն Նյու Յորքը, այլև ծովափնյա մի շարք այլ քաղաքների՝ հաղորդում է New York Daily News-ը: Արդեն հիմա եղանակային անակնկալները մեգապոլիսին հասցնում են 2 մլրդ դոլարի վնաս: «Վերջին մի քանի տարիների ընթացքում արագացել է Գրենլանդիայի և Արևմտյան Անտարկտիկայի սառույցների հալվելու գործընթացը: Վտանգը նրանում է, որ եթե սառույցի հալչելու արագությունն ավելանա, ապա 21-րդ դարում ծովի մակարդակը կավելանա 1.8 մետրով՝ 0.6-ի կամ 0.9-ի փոխարեն: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը առաջարկել է 19.3 մլն դոլար տրամադրել քաղաքը ջրհեղեղներից պաշտպանելու համակարգերի կառուցման համար: Նյու Յորքի ծովափնյա սահմանը կազմում է 836 կմ, այդ պատճառով մինչև 2050 թ. ծովի 80 սմ բարձրացումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Այդ ամենը կանխելու համար նախատեսվում է ջրամբարներ կառուցել, մարդկանց առաջարկում են ամրացնել իրենց տները, որի համար նրանց կտրամադրվի 1.2 մլրդ դոլար: Եվս 50 մլն դոլար կծախսվի ծերանոցների ամրացման համար: Բոլոր բժշկական հաստատություններին խորհուրդ է տրվում ստուգել էլեկտրալարերը և սարքավորումները, որոնք նախատեսված են ջրի դուրս բերման համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4090 | 1 | 0
Facebook