Loading...

Articles

Ձախլիկների միջազգային օր

Emma Avagova
Author:
Emma Avagova
00:49, Wednesday, 14 August, 2013
     1990 թվականին հիմնադրված ձախլիկների Բրիտանական ակումբի նախաձեռնությամբ առաջին անգամ 1992 թվականի օգոստոսի 13-ին նշվեց ձախ ձեռքի վարպետների օրը: Վիճակագրության համաձայն` ձախլիկները կազմում են աշխարհի բնակչության 10%-ը: Ձախլիկների միջազգային օրը հռչակելով՝ նախաձեռնողները նպատակ ունեն տարատեսակ սարքավորումներ արտադրողների ուշադրությունը գրավել ձախլիկների խնդիրների վրա: Աջ ձեռքին հարմարեցված սարքեր օգտագործող ձախլիկները անբնական ու անհարմար շարժումներ են անում՝ հաճախ մկանային եւ նյարդային սթրես տանելով: ԱՄՆ-ում անցկացված մի վիճակագրության համաձայն, ձախլիկներն ավելի շատ են զոհվում արտադրության ընթացքում տեղի ունեցած վթարների արդյունքում: Հոգեբանների վստահեցմամբ` արգելվում է երեխային ստիպողաբար աջ ձեռքով գրել սովորեցնել, քանի որ դա հանգեցնում է հոգեբանական սթրեսի, ինչպես նաև առաջադիմության նվազեցման: Նրանք կարծում են նաև, որ ձախլիկները հզոր ստեղծագործական ներուժ և ուժեղ բնավորության տեր մարդիկ են, ինչի վառ ապացույցն էլ աշխարհահռչակ այն արվեստագետներն ու գիտնականներն են, ովքեր ամբողջ ժամանակ աշխատել են միայն ձախ ձեռքով` Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բիլ Քլինթոն, Մերլին Մոնրո, Ալբերտ Էյնշտեյնն ու պատմական շատ այլ դեմքեր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5406 | 0 | 0
Facebook