Loading...

Articles

Առաջին fashion show-ն Հայաստանում: 2003

Hhhh Ch
Author:
Hhhh Ch
21:12, Sunday, 04 August, 2013
     Հայաստանում առաջին fashion show-ն կազմակերպվել էր Անի Ավդալյանի և Արևիկ Սիմոնյանի նախաձեռնությամբ: Ոճաբան Անիի հետ ունեցած հարցազրույցում նա պատմեց շոուի մասին ամենայն մանրամասնությամբ:
     2003 թվական: Արևիկը նոր էր վերադարձել Մոսկայից և այդ շրջանում Անին և Արևիկը չէինք կարողանում համակերպվել նորաձևության աշխարհում տիրող մոխրագույն երանգների հետ: Նրանք միշտ կերպարային «կրեատիվ» մտքեր էինք արտահայտում, որոնք մարդկանց համար դեռ անհասկանալի էին, և նրանք երբեմն հիշելով համաձայնում են, որ դա ուղղակի այդ ժամանակաշրջանում բավականին տարօրինակ մտքի արտահայտում էր: Այդ ժամանակ Անին և Արևիկը 17 տարեկան էին, և նորաձևության շոու կազմակերպելը նրանց համատեղ միտքն էր: Նման բան կազմակերպելու համար անհրաժեշտ էին հովանավորներ, նրանք դիմեցինք որոշ տեղեր և արձագանք չստացան, երևի տարիքն էր պատճառը, բայց ինչևիցե գտնվեցին անհատներ ովքեր կարողացան հնարավորության չափով օգնել նրանց: 2003 թվականի փետրվարի 29ին Արարատ հյուրանոցի ձմեռային այգում այն տեղի ունեցավ, իսկ տեղի հարցում նրանց օգնեց Սուսաննա Հայրապետյանը: Անին նշեց, որ այդ ժամանակ հայկական նորաձևությանը վերաբերվող ամսագրեր չկային և ներկա լրագրողները միայն հեռուստատեսությունից և թերթերից էին, իսկ համացանցի մասին խոսք լինել չէր կարող: Նրանց համար ցուցադրության ամենամեծ աջակիցները հյուրերն էին, որոնք իրենց ներկայությամբ մեծ ոգևորություն ներշնչելով նրանց հասցրին մինչև իրենց այսօրվա հաջողությունը: Ոճաբանը հավելեց, որ միջոցառմանը ներկա էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկաիս Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը ողջունեց և ոգևորեց նրանց այդ նախաձեռնության համար, և Առաջին տիկնոջը նրանք մինչ այսօր շնորհակալ են աջակցության համար: Ողջունեցին նաև տինին Օսկանյանը, Արմինե Դարբինյանը և շատ այլ պաշտոնյաների կանայք, և մեծ վստահություն ներշնչեցին երկու 17 տարեկան պատանիների գունավոր նախաձեռնությունը: Այն, որպես fashion show առաջինն ու ամենագունավորն էր Հայաստանում, և դրա մասին վկայում էին ներկաները:
     Շնորհակալություն ոճաբան Անի Ավդալյանին անցյալ վերադառնալու և այս ամենը մեզ պատմելու համար: Ցանկանում ենք ձեզ նորանոր հաջողություններ: Դուք ինչպես այն ժամանակ էիք առաջինը, այնպես էլ հիմա ամեն մեկդ ձեր գործում լավագույնն եք, իսկ առհասարակ լավագույնները մրցակցությունից դուրս են...
     Հեղինակ Հասմիկ Չաթայլան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7044 | 3 | 0
Facebook