Loading...

Articles

Բոլոր ժամանակների Գաբրիել Շանել

Hhhh Ch
Author:
Hhhh Ch
14:02, Friday, 18 April, 2014

Գաբրիել Բոնյոր Շանել
    

    
Գաբրիելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատել է հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել կաբարեում «նրա սիրելի Ko Ko Ri Ko և Qui qua vu Coco երգերց էլ նրա մականունը մնացել է Կոկո։
    
Գաբրիելի հաղթանակի գաղտնիքը անձնական կյանքի դժբախտություններն ու գործում ունեցած գերհաջողությունների համատեղումն է եղել: Նրա միակ դեղամիջոցը, յուրաքանչյուր սիրային տապալումից հետո՝ ուժասպառության հասնող գիշերուզօր աշխատանքն էր: Եվ ամեն անգամ իր բացառիկությունը հարգելով, նա իրեն հարց էր տալիս՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար, էլի՞ մեկ ավելորդ հավաքածու
    
Թե՛ 25-ում, և թե՛ 30-ում, Գաբրիելան չէր կարող պարծենալ իր հաջողություններով: Բայց նրա կյանքում տղամարդիկ միշտ էլ կարևոր դեր են խաղացել:
    
"Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են "
    
Մեծ կարողության ժառանգորդ Էնթոնի Բալսակի հետ ունեցած երկարատև կապը, թեև չավարտվեց ամուսնությամբ, ինչպես երազում էր Կոկոն, սակայն ավարտվեց սեփական խանութի բացմամբ:
    
"Ինչքան վատ են աղջկա գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա"
    
Արթուր Կապելի օգնությամբ նա բացեց իր Նորաձևության տունը: Սակայն դարձյալ այս կապն ավարտվեց Արթուրի` այլ աղջկա հետ ամուսնությամբ: 1910-ին Փարիզում Կոկոն բացում է իր առաջին խանութը: Շանելն ինքը կարում և վաճառում էր կանացի գլխարկներ, և մի տարվա ընթացքում Նորաձևության տունը տեղափոխվում է Կամբոն փողոց, որտեղ էլ մինչ այսօր գտնվում է:
    
"Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ և ու՞մ է ուզում նա"

Արդեն 1919-ին Կոկոի հագուստը հեղաշրջում էր կատարում և ազդում էր հասարակության ոճի վրա: Նա փոխեց կանանց վերաբերմունքը իրենց զգեստապահարանի հանդեպ: Շանելի կենսագիրներից մեկը գրել է. «Նա ստեղծեց կնոջ, որի մասին աշխարհը մինչ այդ չգիտեր: Նա կնոջը նոր արարած դարձրեց, ամենակարող` չնայած կանացի լեգենդար թուլությունների: Շատերը կրում էին նրա ֆլանելե վառ գույնի սպորտային հագուստը, ազատ շրջազգեստները, ջերսի կտորից երկար սվիտերները և հայտնի կոստյումը (կիսաշրջազգեստ + ժակետ):
    
"Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի, անկրկնելի նորաձև աքսեսուար է, այն ազդարարում է կնոջ գալուստը և շարունակում է նրա մասին հիշեցնել՝ գնալուց հետո"
    
1921-ին հայտնվեց հռչակավոր «Chanel 5 օծանելիքը` առաջին սինթեզված պարֆյումը, որ չուներ որոշակի ծաղկի բույր: Կանացի օծանելիք, որ կնոջ բույր ունի: Նորաձևությունն այն է, ինչ կրում ես:
    
"Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում"
    
Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ: Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը հերքեց Կոկո Շանելը` հայտարարելով, որ նորաձևությունը «փոքրիկ սև զգեստն է, այն առաջին անգամ ներկայացրեց` հասարակ կիսակլոր կտրվածքով և երկար նեղ թևքերով, մինչև ծնկների կեսը հասնող երկարության (Կոկոն միշտ համարում էր, որ ծնկները կանացի մարմնի ամենատգեղ մասն են), առանց կոճակների, կապիչների, ծալքերի` հանճարեղ իր լակոնիկությամբ: 1926 թվականին ամերիկյան Vogue ամսագիրը «փոքրիկ սև զգեստը իր հայտնությամբ հավասարեցրեց Ford ավտոմեքենային:
    
"Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչինչ"
    
Հետպատերազմյան տարիներին` 1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն: 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։
    
"Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք"
    
1971 թվականի հունվարի 10-ին 88 տարեկան հասակում Մեծն Կոկո Շանելը հեռացավ կյանքից: Նրա աճյունը գտնվում է Շվեյցարիայում: 1971 թվականի հունվարի 26-ին ցուցադրվում է Գաբրիելա Շանելի հագուստի վերջին հավաքածուն

1982-ին Chanel նորաձևության տան ղեկավարը դարձավ Կառլ Լագերֆելդը:

Գաբրիելա Շանելի հանճարը նրանում է, որ կարողացավ կնոջ զգեստապահարանից հանել բոլոր երկար կիսաշրջազգեստներն ու թումբի տեսք ունեցող գլխարկները և կախիչից կախեց այնպիսի իրեր, որոնք կանայք հագան ո՛չ մեկ կամ հինգ տարի, այլ ողջ 20-րդ դարը ու հագնում են մինչև օրս: Նորաձևության մեջ սա անկրկնելի երևույթ է:
     Այսուամենայնիվ կյանքում մեկտեղած հաջողություններն ու անհաջողությունները միաձուլվելով նրան հասցրին անխուսափելի փառքի:
     "Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը"
     Այս ամենի հետ մեկտեղ իր կյանքի ընթացքում նա տանում էր իր դժբախտության սև թելը: Գաբրիելան ասում էր. «Միայնությունը Աստծո կողմից անեծք էր, և ինչքանով էլ, որ այն օգնեց իմ ինքնահաստատմանը, այդքան էլ սպանեց ինձ: Լավ է կողքիդ ամուսին ունենաս՝ թեկուզ նա լինի շատ գեր ու սարսափելի ձանձրալի: Կինը, ով չի սիրում, կին չէ: Կինը, ով չի սիրում, մահացած էակ է և նրան մնում է միայն մեռնել»:
     "Ես շատ եմ լաց եղել: Հիմա էլ չեմ լալիս: Երբ էլ լաց չեք լինում, ուրեմն էլ չեք հավատում երջանկությանը, - ասել է Շանելը"
    
    
Հասմիկ Չաթալյան
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6942 | 0 | 0
Facebook