Loading...

Articles

Թուրքիայի խուճապը հայ-տուվալական հարաբերությունների հաստատումից

17:21, Saturday, 24 March, 2012
Թուրքիայի խուճապը հայ-տուվալական հարաբերությունների հաստատումից
    


     Թուրքիան մտահոգված է Հայաստանի և Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման փաստով: Թուրքական Hurriyet-ը այս մասին ծավալուն վերլուծական է գրել:

«Պաշտոնական Երևանը, մոտեցող Ապրիլի 24-ին ընդառաջ շարունակելու է աշխարհի տարբեր երկրներում օրակարգային հարց դարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Սակայն այս տարի փորձելու է նաև պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար: Հավանաբար հենց դրան էր ուղղված Խաղաղ օվկիանոսի այդ փոքրիկ կղզի պետության` Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու որոշումը», - գրում է թուրքական պարբերականը:

Թերթը տեղեկացնում է, որ Անկարան Հայաստանի և Տուվալուի մերձեցումը պահում է ուշադրության կենտրոնում: Հիմնական մտավախությունն այն է, որ Տուվալուն գումարի դիմաց ճանաչել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Չի բացառվում, որ Հայաստանն էլ Տուվալուին գումար կառաջարկի` ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց:

«Հակառակ դեպքում ինչո՞ւ էր պետք 15 հազ կմ հեռավորության վրա գտնվող 12 հազար բնակչություն ունեցող մի պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հիմնել: Հիմա պաշտոնական Անկարան փորձում է հասկանալ` այդ ամենն արվում է Ռուսաստանի աջակցությամբ, թե ոչ, սակայն եթե պարզվի, որ Ռուսաստանն օգնել է այս հարցում, Անկարան չի զարմանա», - գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ 2012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3553 | 0 | 0
Facebook