Loading...

Articles

Ի՞նչ պարզեց քննությունը Գարեգին Նժդեհի մետրո ընկած «ԲՄՎ X-5»-ի դեպքով

17:28, Sunday, 14 July, 2013

Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին, «ԲՄՎ X-5» -ի վարորդ 27-ամյա Դավիթ Հայրապետյանի` Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում թռիչք կատարելու եւ մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ ընկնելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսին նախապատրաստված նյութերով Քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (արարքի մեջ հանցակազմ չկա) քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նշենք, որ Դավիթ Հայրապետյանը սերում է օդաչուների ընտանիքից: Նրա հայրը` Գրիշա Հայրապետյանը, հայտնի օդաչու է, տարիներ շարունակ աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում: Երիտասարդն ավարտել էր ուսումը, աշխատում էր «Արմավիա» ընկերությունում: Նա ամուսնացած չէր, ուներ քույր:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Դ. Հայրապետյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:

Վթարի հետեւանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել էր: ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ «27-ամյա վարորդ Դավիթ Հայրապետյանը, Բագրատունյաց փողոցից իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով երթեւեկելով, Գարեգին Նժդեհի հրապարակի կանաչապատ հատվածում պետք է թեքվեր դեպի աջ, սակայն չէր թեքվել, խփել էր մայթեզրին, մեքենան միանգամից բարձրացրել էր օդ, 2 մետր բարձրության վրա մոտ 15-20 մետր անցել այդ կլոր հատվածով, որի ներքեւոմ գտնվում է մետրոպոլիտենը եւ առեւտրի կետերը, բախվել էր օղակի դիմացի պատին, ինչի արդյունքում ընկել էին մեքենայի առջեւի երկու անիվները, շարժիչի մասերը: Փոխանցման տուփի մասերը հայտնվել էին մետրոպոլիտենի վերեւի հատվածի մյուս մայթին, իսկ մեքենան որպես երկաթի կտոր, ընկել էր մետրոպոլիտենի հարկը»:

«Կարող եմ վստահեցնել, որ եթե այդտեղ մարդ լիներ, մենք չէինք ունենալու վիրավորներ, մենք ունենալու էինք զոհեր: Բարեբախտաբար, ոչ միայն ներքեւի հատվածում մարդ չկար, այլեւ մեքենայի թռիչքի ժամանակ հրապարակում անցնող մեքենաներ չեն եղել, մենք այդ մեքենաներում կունենայինք զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ», - ասել է նա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4816 | 0 | 0
Facebook